Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. «Մեզ համեմատել ուրիշ քաղաքական ուժերի հետ նույնն է, ինչ նետ ու աղեղը` ատոմային ռումբի հետ»

Փետրվար 07,2012 10:55

Հատվածներ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ հարցազրույցից

– Ձեր խոսքերից երևաց, որ մտադիր եք Ձեր թեկնածությունն առաջադրել նաև նախագահական ընտրություններում:

– Երբ 1917-ին Կերենսկու վարչակարգի անդամ Միլյուկովին ասացին, թե Լենինը Գերմանիայից վերադարձել է և զրահամեքենայի վրա կանգնած թեզիսներ է արտասանում, հարկավոր է նրան ձերբակալել, Միլյուկովն ասաց. «Լենինը անգամ Դումայի անդամ չէ, ի՞նչ կարիք կա նրանից անհանգստանալու»: Հուսով եմ` հասկացաք, թե ինչ նկատի ունեմ: Էական է, թե տվյալ անձը ինչ քաղաքական լեգեոնների վրա կհենվի, ում կպատկանեն այդ լեգեոնները, ինչ ֆինանսական ռեսուրսներ կունենա. կարևորը, որ նա հասարակական ռեսուրսներ ունենա: Իսկ ես այդ ռեսուրսները ունեմ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում հայաստանյան ներկա ընդդիմությանը:

– Ինձ կասե՞ք, թե ով է ընդդիմությունը: Ես կարծում եմ` ընդդիմություն է այն ուժը, որը նոր քաղաքական այլընտրանքային միտք ունի: Չունես գաղափարախոսություն, նույն բանն ես բարբաջում` ուրեմն դու ընդդիմություն չես, այլ խռովյալ հոգիների, ռևանշիստների ոհմակ: Հին իշխանավորները նորից ձգտում են իշխանության, ուրիշ բան չկա: Ընդդիմությունը չի նշանակում օտարերկրյա լրտես լինել ու նրանցից փողեր մուրալ, նրանց պատվերը կատարել: Ես, օրինակ, ընտրական իրավունքի հարցում լրիվ նոր միտք եմ տվել և այսօր գաղափարական ռադիկալ ընդդիմություն եմ: Ես ամբողջովին հակադրվել եմ իշխանական ընտրական իրավունքին. խնդրեմ, ասեք` ուրիշ ո՞վ է դա արել: Որքան էլ դայլայլեն մարքսիզմի ռեքվիեմը, միևնույն է` մարքսիզմը վարդապետություն է, և մեզ համեմատել ուրիշ քաղաքական ուժերի հետ նույնն է, ինչ նետ ու աղեղը` ատոմային ռումբի հետ:

Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829