Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերը հարստացել են, բայց քիչ փող են ներդնում շինարարության մեջ

Փետրվար 07,2012 10:48

2011 թվականին ՀՀ բնակչության միջոցների հաշվին Հայաստանում իրականացվել Է 221.9 մլրդ դրամի շինարարություն։ Սա, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ավելի քան 30 տոկոսով քիչ Է, քան 2010 թվականին։ Ինչով է հետաքրքիր այս ցուցանիշը։ Խնդիրն այն է, որ եթե հավատանք պաշտոնական ցուցանիշներին, 2010 թվականի համեմատ՝ 2011 թվականին Հայաստանի բնակչությունը հարստացել է. բարձրացել են աշխատավարձերը, աճել են արտասահմանում ապրող եւ աշխատող մեր հայրենակիցների ուղարկած գումարները՝ մասնավոր տրանսֆերտները, աճել են օտարերկրյա ներդրումները… Բայց այս պայմաններով բնակչությունը, փաստորեն, ավելի ու ավելի քիչ գումար է ներդնում շինարարության մեջ։ Եվ այս երեւույթը Հայաստանում նկատվում Է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Փոխարենը զգալիորեն՝ 22 տոկոսով աճել Է ՀՀ բանկերում ներդրված ավանդների ծավալը։ Այս համամասնությունը նույնպես Հայաստանում նկատվում Է ճգնաժամից ի վեր, եւ միտումը չի փոխվում։ Սա բացատրվում է նրանով, որ ՀՀ բնակչությունն իր խնայողությունները ավելի քիչ Է ծախսում իր բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ եւ ավելի շատ նախընտրում Է ունենալ «կենդանի» փող։ 2010-ի համեմատ, 13.5 տոկոսով նվազել Է նաեւ կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829