Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ցույց տվեց, թե որքան բան է կախված իրենից իշխանության պահպանման տեսանկյունից

Փետրվար 07,2012 10:37

Երեկ առաջին անգամ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը առարկայական դրսեւորում ստացավ. խորհրդարանում ԲՀԿ-ն տապալեց կառավարության ներկայացրած առանցքային օրինագծերից մեկի ընդունումը։ Սա ոչ միայն ինքնուրույնության պարզ հավաստում էր, այլ հստակ քաղաքական գնահատական կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Մի բան, որից ԲՀԿ-ն հրապարակային մակարդակում խուսափում էր՝ կատարելով կոալիցիոն պարտավորությունները, նաեւ տեղի տալով ճնշումներին։

Իհարկե, սա դեռ կոալիցիոն իշխանական երկու ուժերի վերջնական ապահարզան չէ։ Խորհրդարանը այն հարթակը չէ, որտեղ կայացվում են նման շրջադարձային որոշումները։ Դա երկու կուսակցությունների ղեկավարների բացառիկ իրավունքների շրջանակներում է։ Բայց իր այս քայլով ԲՀԿ-ն հստակ ցույց տվեց, թե իրականում որքան բան է կախված իրենից իշխանության պահպանման տեսանկյունից եւ թե ուղղակի կամ անուղղակի խորհրդարանական ընդդիմությանը հակվելու դեպքում ինչ լրջագույն խնդիրներ կարող է առաջադրել թե՛ ՀՀԿ-ին եւ թե կառավարությանը, որոնք սովոր են առանց դիմակայության ու առարկությունների ԱԺ-ում հաստատված տեսնել իրենց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ անկախ դրանց բովանդակությունից։ Ողջ խնդիրն այն է՝ որքանով ակնհայտ տակտիկական բնույթի այս քայլը գաղափարական ենթահող ունի։ Եթե դա պարզունակ հակադրության կամ անհատական շահերի արտահայտություն է, ապա այն ոչ մի լուրջ հետեւանք դժվար թե ունենա։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829