Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Սարգսյանը խորհրդարանական մեծամասնություն չունի

Փետրվար 07,2012 10:32

Ինչ ցույց տվեց այս քվեարկությունը։ Առաջին. Տիգրան Մարգսյանը եւ նրա կողմից իրականացվող քայլերը մերժվում են խորհրդարանի մեծամասնության կողմից։ Կոալիցիայի մի մասը կազմող ԲՀԿ-ն բացահայտ, իսկ ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը գաղտնի դեմ են կառավարության նախաձեռնություններին։ Այսինքն, Տիգրան Սարգսյանի դեկտեմբերի վերջին արած այն հայտարարությունը, թե իր կառավարությունն ունի խորհրդարանական մեծամասնություն, այլեւս չի համապատասխանում իրականությանը։ Ճիշտ է, 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում ուներ որակյալ մեծամասնություն եւ կարող էր միայնակ ընդունել իր ուզած օրենքները, բայց հիմա պատկերը փոխվել է։ ՀՀԿ խմբակցությունում հիմա ընդամենը 63 պատգամավոր է, եւ նրանցից ոչ բոլորն են այսօր պատրաստ գալ խորհրդարան եւ քվեարկել Տիգրան Սարգսյանի կառավարության կասկածելի նախաձեռնությունների օգտին: Եվ նույնիսկ ՕԵԿ միանշանակ աջակցությունը քիչ բան է փոխում այս իրավիճակում։

Ավետիս Բաբաջանյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829