Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամեն մի չնչին հանցագործության համար մարդուն կալանավորում են

Փետրվար 07,2012 10:20

Հիմա, երբ Հայկ Գեւորգյանն ազա֊տության մեջ է, կարող ենք կատարվածից հետեւություններ անել եւ դասեր քաղել։ Անշուշտ, հասարակական աղմուկն իր դերը խաղաց, եւ սա այն քիչ դեպքերհց է, երբ, անկախ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից, բոլորը միակարծիք էին, որ ոստիկանությունը, մեղմ ասած, սխալ է թույլ տվել եւ պետք է ժամ առաջ ուղղի

այն։ Մեղադրանքն այնքան անհեթեթ էր, որ անգամ մեծ ցանկության դեպքում դժվար էր համաձայնել ոստիկանության հետ։ Միաժամանակ՝ կարող ենք շատ տխուր հետեւություն անել՝ եթե նման սխալներ են թույլ տալիս լրագրողի

նկատմամբ, ինչե՛ր են անում շարքային քաղաքացիների հետ, եւ արդյոք դրանք հասնո՞ւմ են հասարակությանը։

Բայց ավելի կարեւոր խնդիր էլ կա. սա ի՞նչ վտանգավոր ու արատավոր պրակտիկա է, որը ոչ մի կերպ արմատախիլ անել չի հաջողվում, երբ ամեն մի չնչին հանցագործության համար մարդուն կալանավորում են եւ բանտ նետում։ Լավ, այս մարդիկ ֆիլմեր էլ չե՞ն նայում, երբ քաղաքակիրթ երկրներում անգամ մարդասպանության մեջ մեղադրվող անձին են գրավով ազատ արձակում մինչեւ դատարանի վճիռը։ Ի՞նչն է պատճառը, որ մեզանում ամենաթեթեւ հանցագործության համար անգամ նախնական կալանք է կիրառվում։

Ի վերջո, օրենքը հստակ թվարկում է խափանման միջոցները եւ նշում, որ կալանքը կիրառելի է միայն ծայրահեղ դեպքերում, երբ կա փախուստի կամ նախաքննության վրա ներազդելու փաստարկված վտանգ։ Ըստ իս, սա մի պարզ բացատրություն ունի՝ նախնական կալանքի չարաշահումն ուղղված է նախաքննական մարմնի դերի մեծացմանը եւ դատարանի դերի նվազեցմանը։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ իմանան՝ իրենց ճակատագիրը կախված է ոչ թե դատավորից, այլ քննիչից ու դատախազից։ Երեկ Հայկ Գեւորգյանին բաց թողնողն էլ, ի դեպ, ոչ թե դատարանն էր, այլ դատախազը:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829