Երեկ` փետրվարի 6–ին, քաղաքացուց գումար որպես կաշառք պահանջելու պահին ձերբակալվել է բաժնի վարիչ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության /6–րդ/ աշխատակիցները իր աշխատավայրում քաղաքացուց 80.000 դրամ կաշառք պահանջելու և ստանալու պահին ձերբակալել են «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի առաջին բաժանմունքի վարիչ, 1955-ին ծնված Մկրտիչ Խաչատրանին։ Գ. Շամշյանը հայտնում է, որ բաժնի վարիչը կաշառքը պահանջել և ստացել է Արմավիրի մարզի բնակիչ Սահակ Սահակյանից, ով այդ գումարը տվել է բաժնի վարիչին, որպեսզի իր հիվանդ որդի ՝ երեսունմեկամյա Գոռ Սահակյանին պետական պատվերների շրջանակում ընդունի հիվանդանոց՝ բուժման նպատակով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քր. Օր–ի 311 հոդվածի /կաշառք ստանալը/ հատկանիշներով։ Մ.Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ ստեղծված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։