Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ գործարարները» քաղաքականությանը վնաս չեն

Փետրվար 06,2012 21:17

երեք գործարարներ, որոնք քաղաքականության մեջ են

Վերջին շրջանում խոսվում է Սաշիկ Սարգսյանի` քաղաքական դաշտից դուրս գալու մասին: Այսօր Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց` Սաշիկ Սարգսյանը քաղաքական դաշտում անելիք ունի՞, թե՞ չէ. «Ես գտնում եմ, որ բիզնեսմենները պետք է զբաղվեն բիզնեսով եւ գտնում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում, թե իր կողմից ով հանդես գա, ով` ոչ: Դա բացառապես Հանրապետական կուսակցության լիազորությունների մեջ է, իսկ հասարակությունն իր դիրքորոշումը կհայտնի եւ ես` որպես քաղաքական ուժ: Բայց դա բացառապես ՀՀԿի որոշելիքն է»:

Մեր հարցին` ձեր ցուցակում գործարարներ կլինե՞ն եւ կա՞ն խոշոր գործարարներ, որ ուզում են ձեր ցուցակում տեղ գտնել, բայց  թույլ չեք տալիս` նա պատասխանեց. «Գործարարների մասնակցությունը ԱԺում, իհարկե, ոչ ձեր նշածը, նորմալ գործարարներից շատշատերի մասնակցությունը վնաս չի առանձնապես: Եթե ինքը քաղաքականության մեջ կա, զբաղվում է քաղաքականությամբ` լավ կլինի: Հայաստանի քաղաքական համակարգի չկայացվածության պատճառով է, որ գործարարներն ուզում են գնալ Ազգային ժողով, լավ օրից չէ, որովհետեւ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ դժբախտաբար մինչեւ այսօր գործարարների շահերը հավուր պատշաճի չի պաշտպանել: Եթե այդ խնդիրները վերանան` վստահ եմ, որ գործարարներին ստիպելով չես կարող ԱԺ մտցնել, որովհետեւ իրենց այնտեղ հաճելի չի լինի»:

Նշենք, որ պրն Քոքոբելյանն ինքն էլ «Արթիկ-Տուֆ»-ի բաժնետերերից մեկն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829