Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրարտու» ռեստորանային համալիրի տնօրենը տեղափոխվեց բանտ

Փետրվար 06,2012 20:50

Այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Երևան քաղաքի Սայաթ Նովա 13 շենքում գրանցված, սակայն Ձորափի 19 հասցեում բնակվող 45-ամյա Աշոտ Երիցյանը։

Նրան ուղեկցում էին ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի Ա. Երիցյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի 2-ամսյա կալանքը։ Ա. Երիցյանին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները փետրվարի 4-ին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ անձին առևանգելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Երիցյանը հունվարի 2-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի վրա գտնվող «Մոսկարադ» կարաոկե ակումբից խաբեությամբ իր ընկերների հետ առևանգել էր Երևանի Շերամի 89 շենքի բնակիչ 24-ամյա Արտակ Գրիգորյանին։ Նա առևանգվածին ստիպողաբար խցկել էր «Մերսեդես» մակնիշի 10 OT 100 համարանիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ։

Նրանք առևանգվածին ծեծի են ենթարկել «Ուրարտու» ռեստորանում, այնուհետև տեղափոխել Սայաթ Նովա պողոտայի թիվ 37 շենքի մուտք, որտեղ նորից ծեծի են ենթարկել, ապա Ա. Երիցյանը նրան ստիպողաբար խցկել էր իր «Մերսեդես»–ի բեռնախցիկը և տարել անհայտ ուղղությամբ։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (անձին ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով։

Քիչ առաջ դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց բավարարել քննչական մարմնի միջնորդությունը, որից հետո Ա. Երիցյանը, որը Երևանի Պարոնյան փողոցում գործող «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատերն է, տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829