Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով Շվեյցարիայի դատախազը գործ է հարուցվել Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ

Փետրվար 06,2012 20:32

Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցվել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ:

«Թըդեյզ Զաման» թուրքական պարբերականը, վկայակոչելով շվեյցարական մամուլը, հայտնել է, թե Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը:

Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ այս կապակցությամբ ասել է, որ «անցյալ շաբաթ բողոք է ստացվել, որից մենք տեղեկացրել ենք, թե Բաղըշը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասիզմի դեմ պայքարին նվիրված 261-րդ հոդվածը»:

«Դատախազությունը լրջությամբ է վերաբերվում նման մեղադրանքներին, և բողոքի շուրջ քրեական գործ է հարուցվել», – հայտնել է Ցյուրիխի դատախազը՝ հավելելով. «Հետաքննություն կանցկացվի՝ պարզելու, արդյոք Բաղըշն արտասանել է Հայոց ցեղասպանությունը հերքող բառերը, ինչպես նշված է բողոքի մեջ: Բացի դրանից, մենք կուսումնասիրենք իր կողմից դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու հարցը»:

«Ի վերջո, եթե նա իրոք խախտում է թույլ տվել և դիվանագիտական անձեռնմխելիությամբ պաշտպանված չէ, ապա մենք նրան մեղադրանք կներկայացնենք», – հայտնել է Ցյուրիխի դատախազ Բրաունշվայգը:

Ըստ «Թըդեյզ Զաման»-ի, Բաղըշը որևէ մեկնաբանություն չի ներկայացնի այս հարցի շուրջ այնքան ժամանակ, մինչև դատախազության կողմից չավարտվի նախնական հետաքննությունը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովից հետո Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Բաղըշը այցելել է Ցյուրիխ, որտեղ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում և Շվեյցարիայում, որտեղ  գործում է նմանատիպ օրենք:

«Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես ասում եմ, որ 1915-ի դեպքերը չեն եղել, ցեղասպանություն տեղի չի ունեցել: Թող գան ու ձերբակալեն ինձ: Ես հավատում եմ, որ Ֆրանսիայում խելացի մարդիկ ավելի շատ են, և որ Սահմանադրական դատարանը վաղ թե ուշ չեղյալ կհայտարարի այդ օրինագիծը, չնայած այդ որոշումը մեզ համար ոչ մի նշանակություն չունի», – հայտնել է Բաղըշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829