Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը վայելում նախագահի վստահությունը (Տեսանյութ)

Փետրվար 06,2012 19:43

Այն, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ մտերիմ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հաստատել է նաեւ ինքը` պարոն Բաղդասարյանը: Այսօր Aravot.am-ը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ո՞ր արժանիքի համար է Արթուր Բաղդասարյանը վայելում նախագահի վստահությունը: Տիկին Բիշարյանի խոսքերով`«Կոռեկտ չի, որ ես մեկնաբանեմ, թե ինչի համար են իրենց հարաբերությունները լավ: Եվ ընդհանրապես, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Այո, իրենք շատ լավ եւ ջերմ հարաբերությունների մեջ են եւ շատ լավ գործընկերներ են, եւ շատ լավ հարաբերություններ կա նաեւ իրենց անձնական կյանքում»:

Ըստ տիկին Բիշարյանի, նրանց բարիդրացիական հարաբերությունները շատ լավ ծառայում են ի շահ ժողովրդի ու պետության:

Հեղինե Բիշարյանն ասուլիսում ասել էր, որ  Արթուր Բաղդասարյանն իրեն ԱԺ-ում չի տեսնում, ուստի մեր հարցին` եթե անկեղծ լինենք` կա՞ն որոշակի պաշտոններ, որոնցում տեսնում է կամ Դուք եք իրեն տեսնում այդ պաշտոններում` նա պատասխանեց, որ կոռեկտ չէ այդ մասին խոսելը. «Նա կայացած քաղաքական գործիչ է եւ իր համար որեւէ պաշտոն գրավելը կամ այդ պաշտոնում աշխատելը խնդիր չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829