Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորվում

Փետրվար 06,2012 19:51

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀԱԿ ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Վարդգես Գասպարիի գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դեմ առ դեմ «Սարգսյան, խուլիգան» անվանելու համար:

Նշել էինք նաեւ, որ մեղադրյալը հանդես էր եկել դատախազին բացարկ հայտնելու միջնորդությամբ, սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչ, դատախազ Արմեն Աֆանդյանը հայտարարեց, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման: Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ դատարանն իր որոշումը կհայտնի մեկ ժամից: Սակայն ներկա լրագրողները, գործով վկաները ստիպված եղան սպասել երկուսուկես ժամ: Աշխատանքային օրվա ավարտին արդեն հայտարարվեց, որ դատարանը միջնորդությունը մերժել է, եւ նիստը հետաձգվում է: Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 16-ին ժամը  9.30-ին:

Վարդգես Գասպարիի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը Aravot.am-ի հետ զրույցում միջնորդությունը մերժելն այսպես մեկնաբանեց. «Մեզ համար ակնհայտ է, որ մեղադրողն ունի կանխակալ վերաբերմունք, դատարանի համար, թերեւս, ակնհայտ չեղավ, դեռ պետք է բացարկի միջնորդությունը մերժելուն ծանոթանանք»: Նա տեղեկացրեց, որ եթե դատարանը մեղավոր ճանաչի Գասպարիին, մինչեւ մեկ ամիս կալանք եւ տուգանք է հասնում: «Ես փորձում եմ օպտիմիզմով առաջնորդվել, բայց, ցավոք սրտի, այլ գործերի էլ եմ ծանոթ, չեմ կարծում, որ իրեն կարդարացնեն, նաեւ հաշվի առնելով, որ դատարանները Հայաստանում այնքան էլ անկախ չեն»,- եզրափակեց նա:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829