Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «համագյուղացիները» կառավարությանը «2» են նշանակել

Փետրվար 06,2012 18:33

 

2011-ի օգոստոսին Սերժ Սարգսյանը ներկա էր Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս և Կոթի համայնքների ոռոգման համակարգի խորհրդանշական գործարկմանը

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի ինտերնետային պաշտոնական կայքում  տեղադրված է հարցում` «ինչպե՞ս եք գնահատում կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ»:

Հոկտեմբերի 9-ից մինչեւ փետրվարի 5-ը քվեարկել է 67 հոգի: Հարցման մասնակիցների 52.2 տոկոսը  պատասխանել է` « անբավարար», 16.4 տոկոսը` «գերազանց», 11.9 տոկոսը` «լավ», 7.5 տոկոսը `«բավարար», 4.5 տոկոսը` «անտարբեր եմ»:

Նշենք, որ Կոթին Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղն է: Սահմանամերձ Կոթի համայնքի ավագանու որոշմամբ, 2007թ. օգոստոսի 5-ին, այն ժամանակ որպես վարչապետ պաշտոնավարող Սերժ Սարգսյանին շնորհվեց համայնքի պատվավոր անդամի կոչում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829