Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն գումարել էր արտահերթ նիստ

Փետրվար 06,2012 18:10

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ:

Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողավի 2011թ. օգոստոսի 11-ի թիվ 57-Ն որոշման մեջ, սահմանվել են կուսակցությունների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ կուսակցությունները պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել և դրանք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը ներկայացրել է նաև 12.02.2012թ.Լոռու մարզի Սպիտակ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքների համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման առաջին տեղեկանքը:

 ԿԸՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել