Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, որ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը, ինչն ըստ կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների` ադրբեջանցիների հաքերների, ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը: Ի դեպ, սա համանման երրոդ դեպքն է:
Այժմ ընթանում են կայքի վերականգման և վերագործարկման աշխատանքները:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա