Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնպահ են՝ «Հանրապետությունն» ու «Ժողովրդավարական հայրենիքը»

Փետրվար 06,2012 17:02

Չորեքշաբթի օրը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ կուսակցություններն արդեն պետք է ներկայացնեն իրենց մոտեցումները ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմավորման եւ մեծամասնական կարգով առաջադրումների, կուսակցությունների թեկնածուների վերաբերյալ: Հանգստյան օրերին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներն այդպես էլ քննարկումների արդյունքում չեն հաջողել ձեւավորել միասնական տեսակետ: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը ՀԱԿ-ում մշտապես ներկայացրել է այլընտրանքային կարծիք:

Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դեռ չի հաջողվում ձեւավորել միասնական կարծիք: Ի պատասխան՝ պարոն Մակեյանը նկատեց. «Հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը մեծ քաղաքական կառույց է, մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմ գտնել, որ հնարավորինս չլինեն տարակարծություններ, շահերի բախում եւ ամենակարեւորը, որ հասարակությանը մեսիջ տանք, որ ՀԱԿ-ում տեղերի մասով որեւէ խնդիր չկա: բարդ մեխանիզմներ են, փորձում ենք ի մի գալ»:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ մինչեւ չորեքշաբթի օրը կհստակեցնեն մոտեցումը եւ կներկայացնեն ՀԱԿ քաղխորհրդի դատին: Նաեւ տեղեկացրեց, որ «Հանրապետությունը» նույնպես դեռեւս չի ներկայացրել իր մոտեցումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829