Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ չունեմ ֆոտոլրագրության դեմ, բայց դա չեմ համարում արվեստ». Երիտասարդ լուսանկարիչ

Փետրվար 06,2012 17:01

«Ամեն ինչն էլ կարելի է վերածել արվեստի, նույնիսկ` գողությունն ու մարդասպանությունը: Լուսանկարչությունն էլ` ինձ համար է արվեստ»,- ասում է 17-ամյա Արման Այվազյանը: Ինքը լուսանկարչության արվեստին չի տիրապետում: Տիրապետում է ընդամենը տեխնիկային և ունի գեղեցիկը տեսնելու շնորք:

Մասնագիտությամբ ռեժիսորը համարյա մեկ տարի առաջ է սկսել հետաքրքրվել լուսանկարչությամբ: Այդ ժամանակ ուղղակի ցանկացել է նկարել: Գնել է սիրողական ապարատն ու անցել գործի: Սկզբում նկարել է օրվա կադրեր: Համալսարանում բացված խմբակից էլ սովորել է հմտություններն ու սկսել ավելի բարդ գործեր նկարելը: Ասում է` հենց այդ հմտությունների միջոցով է, որ սկսում ես ավելի հեշտ նկատել գեղեցիկը: Բացի դա, երբ տիրապետում ես տեխնիկային` ամեն ինչ դառնում է հնարավոր և սկսում ես ստեղծագործել: Պահը ֆիքսող նկարները, իր խոսքով, 100.000-ից ավելի են, իսկ որպես արվեստի գործ` ընդամենը 25-ն են: Չի սիրում անարվեստ լուսանկարները:
«Իհարկե ոչինչ չունեմ ֆոտոլրագրության դեմ, բայց դա չեմ համարում արվեստ»,- ասում է Արմանն ու ավելացնում, որ դրա համար ուղղակի պետք են տեխնիկական հմտություններ եւ աչք:
Լուսանկարիչ լինելու համար,առաջին հերթին պետք է լինես հոգեբան: Օրինակ, երբ նկարում ես ինչ-որ մեկի դիմանկարը, պիտի հասկանաս` ինքն ի՞նչ է ուզում: Զրուցելով, կոմպլեքսներից ազատելով էլ «բացում» ես նրան և նկարում: Արմանը պատմում է նաև, որ պատահել է այնպես` մի նկար ստանալու համար բարձրացել է վտանգավոր ու բարձր տեղ, բայց վերջում չի ստացվել: Դրանից էլ մի քիչ նյարդայնացել է, բայց համակերպվել. «Եթե չստացվեց, ուրեմն պետք չէր»:

Երաժշտություն, կինո, ռեժիսուրա, թատրոն, պար. Սրանք էլ Արմանի մյուս հետաքրքրություններն են:

Այսօրվա երիտասարդությանը ամենաշատը լուսանկարչությունն է հետաքրքրում: Արմանն է ասում: Ուղղակի դա ոմանց մոտ շատ, ոմանց մոտ էլ` քիչ:

 

 

 

                                                                                                                        Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829