Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկի համար դասեր, մեծ ոգևորություն, մյուսի համար՝ հագուստ ու կոշիկ գնելու առիթ

Փետրվար 06,2012 16:45

Ավարտվեցին արձակուրդները, սկսվեց ուսումնական շրջանը: Երթուղային տաքսիները լիքն են ուսանողներով: Սրճարաններն ու արագ սննդի կետերն արդեն ակտիվացել են. ուսանողները դասի են:  Նոր շունչ ստացավ տղաների կանգնելը համալսարանների դիմաց:

Զարուհին սիրում է ուսումնական շրջանը մի բանի համար, որ թարմություն է մտցնում իր կյանքի մեջ: Ուսանողական օրերին պատրաստվելու համար գնումներ է կատարում. «Նոր հագուստ ու կոշիկմ եմ առնում, իրենց աքսեսուարներով: Ու վերջապես ընկերներիս տեսնում եմ ամեն օր»: Արևիկը  նոր հագուստի ու կոշիկի վրա ուշադրություն չի դարձնում, արդեն ձանձրացել էր տանը, կարոտել դասախոսներին, որքան հնարավոր է շուտ ցանկանում էր համալսարան մտնել. «Անգամ կարոտել էի լսարանի պատերը, դասերը ու անգամ խիստ դասախոսներին»:

Մանկավարժական համալսարանի դասախոս Ստեփան Մարությանը մեծ ոգևորությամբ է դասի գալիս, սիրում է  իր աշխատանքը. «Միշտ ունեմ բարձր տրաբադրություն, անկախ ամեն ինչից, արձակուրդ է, թե դաս: Ամեն օր նոր ոգևորությամբ եմ մտնում լսարան»:

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը իր աշխատանքին է անցել:  «Հունի մեջ արդեն մտել ենք»-,  ասում է  հեռուստալրագրության ամբիոնի աշխատողը:

Արմենին հանդիպեցինք համալսարանի միջանքում, տխրում է, որ մեկ ամիս հետո է նորմալ դասի հաճախելու. «Հիմա մեզ մոտ պրակտիկայի շրջան է», ասում է նա, իսկ համալսարան եկել է գործով, ու սիրելի դասախոսին տեսնելու:

 

Դասերին անհամբեր սպասող` Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829