ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ԳԹԿ տնօրենի պարտականությունների կատարումը փետրվարի 2-ից դրված է ԳԹԿ փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանի վրա, իսկ ԳԹԿ արդեն նախկին տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն եւ անցել իր նախկին պարտականությունների կատարմանը՝ նույն կառույցի Առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ տարեվերջյան ասուլիսում Գուրգեն Խաչատրյանը ակնարկել էր, թե նշանակվել է թիվ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, երկու պաշտոններն էլ խիստ պատասխանատու են եւ ստիպված է ընտրություն կատարել դրանց միջեւ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ