Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ին խանդում են նաեւ «իշխանական հատվածից»

Փետրվար 06,2012 15:51

Մամուլում շրջանառվում էր, որ ընտրություններից հետո ԱԺ նախագահ է դառնալու Արթուր Բաղդասարյանը: Բայց մի քանի օր առաջ ՕԵԿ առաջնորդը հայտարարել էր, որ հոգնել է ԱԺ-ից:

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողները ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեցին, թե Արթուր Բաղդասարյանն ըստ այդմ չի՞ մտնելու ԱԺ: Տիկին Բիշարյանի մեկնաբանությամբ` «Արթուր Բաղդասարյանն ասել է արդարացի եւ ազնիվ, որ ինքը, որպես պատգամավոր աշխատելու համար արդեն հոգնել է: Իհարկե, ինքը ԱԺ չի գա, ինքը պետք է առաջնորդի համամասնական ցուցակը: Որպեսզի փարատի այդ բամբասանքների լուրը` ինքը վճռական ասել է իր խոսքը, որ չի գալու ԱԺ ոչ որպես պատգամավոր, ոչ որպես ԱԺ նախագահ»: Հարցին` այլ պաշտոնի հավակնություններ կա՞ն, նա կգերադասի մնալ առանց պաշտոնի՞, քան դառնալ ԱԺ նախագահ` տիկին Բիշարյանը պատասխանեց, որ պաշտոնի ու առանց պաշտոնի հարցը չի դրված կշեռքի նժարին. «Դրված է այն, որ ինքը չի տեսնում իրեն ԱԺ նախագահ, ինքը շատ լավ ասել է, եւ միշահարկեք` բայց այսպես…,բայց այնպես…»:

Բանախոսից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշ ուժերի կողմից ակնհայտ թշնամական վերաբերմունք կա ՕԵԿ-ի նկատմամբ, դա ինչի՞ց է` ՕԵԿ-ի՞ն են մրցակից տեսնում: Ըստ Հեղինե Բիշարյանի, վերջին տարիներին ՕԵԿ-ը կրկնապատկել է իր հնարավորությունները, եւ դա խանդի տեղիք է տվել: Ըստ նրա` խանդողներ կան նաեւ իշխանական հատվածից. «Նախանձը իշխանությունընդդիմություն չի ճանաչում: Նախանձը քաղաքական կատեգորիա չէ, բայց շատ ակտիվ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829