Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական պայմաններից ելնելով՝ չեն գնում դպրոց

Փետրվար 06,2012 15:21


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ չնայած վարչական շրջանների կենտրոնական և երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել, սակայն մայթերի և բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ինչպես նաև այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել ծնողների հետ: Ըստ այդմ դպրոցահասակներից մի քանիսը կվերսկսեն հաճախելիությունը դպրոց կամ համապատասխան հանրակրթական այլ հաստատություն: Նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքում` պարզվել է, կան  նաև այնպիսի երեխաները, որոնք դպրոցական լինելով հանդերձ`սոցիալական պայմաններից ելնելով մեծ թվով բացակայություններ ունեն:

«Եթե երեխաները հատկապես սոցիալական պատճառներից ելնելով չեն հաճախում դպրոց, ապա այդ խնդիրը ոչ միայն ընտանիքինն ու դպրոցինն է, այլև մեր քաղաքինը: Այդ նպատակով մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք` աջակցելու այդ երեխաներին կրթություն ստանալու հարցում և պահենք մեր մշտական հոգածության տակ»,-նշել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով համապատասխան վարչությունների աշխատակիցներին հավելյալ ստուգումներ կատարել և ապահովել երեխաների հաճախելիությունը:

Հասարակական տրանսպորտի կանոնակարգման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում, ինչպես զեկուցել է տրանսպորտի վարչության պետը, հայտնաբերված մի շարք խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Միևնույն ժամանակ «Միասին» երիտասարդական շարժման հետ համատեղ սկսվել է ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ գույքագրված են մայրաքաղաքի վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառագոտիները, կանգառասրահներն ու կանգառանշանները: Հարցի հետ կապված Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանարվորին սեղմ ժամկետում կատարել պահանջվող վերանորոգման աշխատանքները:

Ողջունելով մայրաքաղաքում առկա կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքների ընթացքը` քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու հետևողական լինել:

«Մենք պետք է ոչ միայն համարակալենք, այլև խնամենք ու պահպանենք մայրաքաղաքում առկա յուրաքանչյուր ծառ`անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավելով նաև հասարական կազմակերպություններին»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքում առկա հուշարձանների ու հուշատախտակների մաքրման աշխատանքները կազմակերպելու նպատակով հանձնարարվել է ներկայացնել համապատասխան ծրագիր:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829