Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ` facebook-ում հայատառ գրելու օրվա մասին

Փետրվար 06,2012 14:05

Facebook-ի օգտատեր Զոհրապ Եգանյանը  բոլոր ֆեյսբուքցիներին առաջարկում է փետրվարի 7-ն ընդունել համացանցում հայատառ գրելու օր:

Aravot.am-ի հետ զրույցում օգտատերը նշեց. «Նորություն չէ, որ հատկապես սոցիալական ցանցերում բավական տարածված է այսպես կոչված լատինատառ հայերեն գրելու սովորությունը: Ճիշտ է դրա համար ժամանակին եղել են օբյեկտիվ պատճառներ, սակայն այժմ համակարգիչները եւ սոցիալական ցանցերը հնարավորություն տալիս են առանց դժվարության գրել հայատառ: Այս նախաձեռնության նպատակը սույն խնդրին ուշադրություն հրավիրելն է եւ հուսով եմ` արդյունքը երկար սպասեցնել չի տա»:

Իսկ թե ինչու հատկապես փետրվարի 7-ը, ապա, ըստ նրա, օրն ընտրվել է  շատ պատահական:

Facebook-ի օգտատերերի այս գաղափարը կարծես թե հավանության է արժանացել մեծամասնության կողմից, քանի որ Զոհրապի այս առաջարկը ոչ միայն սոցիալական ցանցում լայն քննարկումների առիթ է դարձել, այլեւ մեծամասնության կողմից  «share» է արվել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829