Լրահոս
Օրվա լրահոսը

Փող չկա նույնիսկ էժանի համար

Փետրվար 06,2012 13:52

Պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին շուկայականից էժան գներով ազոտական պարարտանյութ եւ դիզվառելիք է տրվելու: Ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց պարկը տրվելու է 6000, իսկ դիզվառելիքի լիտրը` 350 դրամով: Շուկայում նման քանակի պարարտանյութի գինը 9000, իսկ դիզվառելիքի մեկ լիտրի գինը` 450 դրամ է: Տավուշի մարզի համայնքների ղեկավարները ելնելով իրենց համայնքների պահանջարկից` ներկայացրել  են  պարարտանյութի եւ վառելիքի նախնական  հայտեր: Տավուշի մարզպետարանից գյուղապետերին  հանձնարարական կա հնարավորինս կարճ ժամկետում ներկայացնել պարարտանյութ եւ վառելիք ստացողների ցուցակները եւ գումարները: Այդ գործը սկսվել է  անցյալ շաբաթ, սակայն առաջ չի շարժվում: Գյուղացիները փող չունեն: Սահմանամերձ Դովեղ, Բարեկամավան, Բերքաբեր համայնքների ղեկավարներից տեղեկացա, որ դեռեւս գումարներ չեն հավաքագրվել: Գյուղապետերը սակայն մտադիր չեն հրաժարվել  էժան պարարտանյութից եւ վառելիքից, քանի որ համագյուղացիները դրա կարիքը շատ ունեն:
-Վաղը Իջեւան եմ գնալու, գուցե մի բանկից վարկ վերցնեմ` համայնքին հատկացված դիզվառելիքի գումարը վճարելու համար: Եթե ոչ հատկացված 8 տոննան վառելանյութը, գոնե դրա մասը կվերցնենք: Նաեւ  մտադիր եմ  անտոկոս վարկի համար դիմել բարեգործների,-ասաց Բերքաբերի գյուղապետ Սուրեն Խուդավերդյանը:

Չի բացառվում , որ էժան պարարտանյութի եւ վառելիքի գումարները համայնքների ղեկավարներին կտրամադրեն գործարարները, ովքեր հետո նույն պարարտանյութն ու սոլյարկան կիրացնեն շուկայական գներով: Իսկ համայնքներում նորից հողերն անմշակ կմնան:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829