Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կներկայացնի իր դիրքորոշումը

Փետրվար 06,2012 13:41

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով,  համամասնական ու մեծամասնական ընտրակարգի նախընտրելիության հարցում  քաղաքական ուժերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի ու չեն էլ գալու, որովհետեւ մոտեցումները բեւեռացված են:

Այս հարցի վերաբերյալ այսօր քաղաքագետների միությունում հրավիրված հանդիպման  ժամանակ  ԲՀԿ  տեսակետը ներկայացրեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքերով, համամասնական ընտրակարգին անցնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին ԲՀԿ առաջարկը պայմանավորված է եղել մի քանի քայլերով.«Հարցն ունի հասարակական հնչեղություն, եւ գտնում ենք, որ այս հարցի նկատմամբ պետք է ունենանք  համարժեք մոտեցում: Ոիզում ենք հիշեցնել, որ մեր կուսակցությունը 2007-ի փետրվարին ընդունած իր ծրագրերի մեջ ունի համամասնական  ընտրակարգին անցնելու վերաբերյալ դրույթ: Մեր քաղաքական համակարգի տեսլականը ապագայում, ամբողջովին  համամասնական ընտրակարգով ձեւավորված Ազգային ժողովն է:  Այս պահի դրությամբ մեր կուսակցության խորհրդարանական խմբակցությունը եւ կուսակցության քաղաքական խորհուրդը այս հարցի վերաբերյալ քննարկում չի կազմակերպել  ու տեսակետ  չունի: Մենք կարծում ենք, որ մեր տեսակետը կարող է մշակվել ամսի 16-ին հրավիրվելիք խորհրդարանական լսումների արդյունքում ՝ ծանրակշիռ անելով բոլոր կողմ ու դեմ կողմերը եւ դրանից հետո կարտահայտենք մեր քաղաքական դիրքորոշումը»:  Նա ասաց նաեւ, որ իրենց կուսակցության քաղաքական խորհրդի որոշ անդամներ առաջարկում են  այս փուլում քննարկել ոչ թե 100  տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, այլ գտնել «Միջանկյալ լուծում՝ համամասնական ընտրակարգի տեղերը մեծացնելու ու մեծամասնականի ընտրակարգի տեղերը փոքրացնելու միջոցով: Մենք կարծում ենք, որ  համամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թվի  մեծացումը եւ համամասնական համակարգի դերի մեծացումը մեր օրենսդիր մարմնի մեջ կարող է խոսել կուսակցությունների կշռի մեծացման մասին»:  

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829