Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Փա~ռք Աստծո, Հայկին ազատ արձակեցին»

Փետրվար 06,2012 13:06

Այսօր «Հենարան» ակումբում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել մեր գործընկեր Հայկ Գեւորգյանի հետ կատարվածը: Նրա խոսքերով` «Հայկին ես ճանաչում եմ արդեն երկար տարիներ, եւ ես վստահ եմ, որ Հայկ Գեւորգյանին բաց են թողնելու: Ես գտնում եմ, որ, ճիշտ է, տեղի է ունեցել փոքրիկ, այսպես.. կարելի է համարել դա վթար, քանի որ մարմնական վնասվածքով է ամեն ինչ ավարտվել: Լուրջ պատիժ չի սպասվում նրան: Ուսումնասիրութան  արդյունքում, գտնում եմ, որ անպայման բաց կթողնեն»:

Այս խոսքերը նա ասաց, երբ դեռ չէինք ստացել լուրը, որ Հայկին ազատ են արձակել: Լրագրողները հետաքրքրվեցին` ձեզ ինչ-որ մեկն ասե՞լ է, որ Հայկին բաց են թողնելու, տիկին Բիշարյանը վստահեցրեց, որ ոչ: Ավելին` այդ ընթացքում, երբ լրագրողները փռշտում էին, տիկին Բիշարյանը մատնացույց անելով` ասում էր` «Այդքան էլ ճի’շտ, Հայկին ազատ են արձակելու»:

Մենք փորձեցինք ճշտել` այսինքն դուք գտնում եք, որ վթա՞ր է տեղի ունեցել եւ ոչ թե Հայկի «գլխին սարքել» են` տիկին Բիշարյանը պատասխանեց. «Դե, քանի որ խոսում է այն անձնավորությունը, որի հետ դեպքը տեղի է ունեցել եւ նա ասում է, որ ոտքն է ցավացել, կամ ինչ, բայց քանի որ հետեւանքները թեթեւ են, լուրջ խնդիր չկա, որ Հայկ Գեւորգյանը պատժվի: Դժվար է էդպիսի կարծիք հայտնել, քանի որ կա մարդ, որն ասում է՝ ես վնաս եմ ստացել, կան իրավապահ մարմիններ, որոնք այդ մասին խոսում են: Ես մի քիչ չեմ ուզում կասկածանքով խոսել, ես ներկա չեմ եղել, վկա չեմ եղել, դժվար է ինձ համար խոսել»:

Թե իշխանության ինչին էր պետք Հայկ Գեւորգյանին ձերբակալել եւ ընկնել հարձակման թիրախի տակ` տիկին Բիշարյանն ասաց, որ այդտեղ հանրապետականի խնդիրը չէ,համակարգը վստահ է, որ այդպիսի բան է անում. «Դուք գիտեք, որ այսօր տեսախցիկներ են բոլոր փողոցներում դրված, իմ վարորդն արդեն զգուշացնում է, որ մի 5-10 րոպե ավելի շուտ պետք է գնանք, որովհետեւ իրավունք չունենք շատ ավելի արագ քշելու: Ես ուրախ եմ, որ այսպիսի կարգուկանոն  կա երկրում եւ տեսախցիկները գուցեեւ ֆիքսել են, հա՞, թե որտեղ ինչ է տեղի  ունեցել: Գուցե դրա արդյունքում իրենք հստակ ունեն փաստեր, որի արդյունքում ասում են, որ տեղի է ունեցել նման վթար: Ես ավելին ասել չեմ կարող: Հայկ Գեւորգյանին շատ հարգում եմ, շատ մեղմ, բարեհամբույր տղա է, որ գալիս է միշտ Ազգային ժողով, իր հարցերով, շփվել ենք, որեւէ ավելորդ բան չեմ տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ.Գ.-Ասուլիսի վերջում, երբ լրագրողները հայտնեցին Հայկի ազատ արձակման լուրը` Հեղինե Բիշարյանը նայեց վերեւ ու ասաց` «Փա~ռք Աստծո, Հայկին ազատ արձակեցին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829