Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փողը տրվում է, սակայն ճանապարհը չի մաքրվում

Փետրվար 06,2012 12:04


           Փետրվարի 2-ին  Հաղարծին–Դիլիջան ճանապարհի մեծ մասը ծածկված էր ձյան հաստ շերտով ու մերկասառույցով:  Ճանապարհի մաքրման աշխատանքներ չէին կատարվել: Նոյեմբերյան-Երեւան երթուղու միկրովտոբուսների վարորդները հայտնեցին, որ մի քանի տասնյակ «ֆուռեր», չկարողանալով առաջ շարժվել,  ստիպված կայանել էին Դիլիջանի մուտքի «կալցեւոյի» հրապարակում, Դիլիջանի զինվորական զորամասի մոտ եւ ներկայումս չգործող «Քարավան»ռեստորանի առջեւի հրապարակում: Նույն օրը երեկոյան ճանապահի սպասարկումն իրականացնող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի  մի  բրիգադ  աշխատել է Դիլիջանի ոլորանններում: Սակայն մեծ տարողությամբ բեռնատարներն   մնացել են կայանած եւ միայն փետրվարի 3-ին, օրվա երկրորդ կեսին են կարողացել դեպի Երեւան շարժվել:  «Դիլիջան» ՓԲԸ-ն իր կողմից սպասարկվող 58 կմ ճանապարհատվածի համար տարեկան բյուջեից ստանում է բավարար գումար` շուրջ  25 միլիոն դրամ,սակայն ձյան եւ սառույցի շերտից ճանապարհի մաքրումը պատշաճ չի կատարում: Դրա հետեւանքով վթարներ են լինում: Փետրվարի 4-ին, 16-ն անց 40-ի սահմաններում Բաթումիից Երեւան լամինատ տեղափոխող վրացական բեռնատարը   Դիլիջանի ոլորանններում բախվել էր   Երեւանի բնակչի «Վազ-2106» մեքենային: Դեպքի վայրում աշխատում էր ապահովագրական «Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատողը, տեղում  էին նաեւ  պետավտոտեսչության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները: Բախումից ոչ մեծ չափով վնասվել էր «Ժիգուլին»:  Վրացի վարորդն «Առավոտի» թղթակցին ասաց, որ սառած, ձյունապատ ճանապարհից իր վարած  բեռնատարը հետ է  սահել եւ հարվածել մարդատարին: Հավելենք, որ 2011թ. հոկտեմբերի 2-ին Այրումի մոտ ճանապարհի սողանքի հետեւանքով Վրաստանից Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները  հարկադրված են երթեւեկել Դիլիջանով: Փետրվարի 6-ի առավոտյան Դիլիջանի ոլորանները թեեւ անցանելի, սակայն երթեւեկության համար վտանգավոր էին:

 

Ոսկան  Սարգսյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829