Լինքոլնշիր քաղաքի իր տան վարժասրահում գտնվել է «Նոթինգեմ Ֆորեստ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Նայջըլ Դոտիի դին:
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Թիմը տարածել է մի հայտարարություն, որում նշվում է նաեւ, որ ընդառաջ գնալով Դոտիի ընտանիքի ցանկությանը՝ ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանություն կատարելուց:
54-ամյա բիզնեսմենը ակումբի հիմնական փաթեթն ավելի քան 11 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք է բերել 1999 թվականին եւ ամբողջ այս ընթացքում ներդրել շուրջ 100 միլիոն ֆունտ: «Նոթինգեմ Ֆորեստը» Անգլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում 28 տուրից հետո վաստակել է 24 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 23-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ