Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմ դուրս գալուց առաջ չեմ հուզվում». (Տեսանյութով)

Փետրվար 05,2012 20:29

15-ամյա Անի Մարգարյանը ունի մի մեծ երազանք, երգչուհի է ուզում դառնալ: Երկար տարիներ է, ինչ զբաղվում է երգով: Սկսել է երգել 3 տարեկանից: Կարծում է` Հայաստանում չկան այնպիսի երգիչ երգչուհիներ, որոնց կատարումներից  ինքը  բավականություն կստանար, իսկ արտասահմանի կատարողների մասին ասում է. «Նրանցից չեմ կարող կոնկրետ մարդկանց նշել, քանի որ արտասահմանյան շոուբիզնեսում շատ մարդիկ կան, ովքեր կարողանում են կատարել երգերն այնպես, որ լիովին քեզ բավարարված զգաս»,-ասում է նա ու ավելացնում, որ երգչուհի դառնալուց բացի` երազում է կյանքում իրեն բավարարված  և  երջանիկ լինելու զգալ:

Ծնողները մանկապարտեզի փոխարեն նրան տարել են երաժշտական դպրոց: Առաջին անգամ երգել է Օպերայի բակում՝ Էրեբունի – Երևան տոնին նվիրված համերգին: Ավարտել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, որից հետո Երգի Պետական Թատրոնը: Ցանկանում է ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այժմ չի հաճախում որևէ երաժշտական դպրոց, քանի որ ձայնը մուտացիայի է ենթարկվում, չի ցանկանում ձայնը ծանրաբեռնել, սակայն այս ընթացքում նա երգում է իր դպրոցի բոլոր միջոցառումներում: Իսկ վերջերս ձայնագրել է «Թումո»-ին նվիրված իր նոր երգը, անգամ նկարահանվել է ոչ պաշտոնական տեսահոլովակում: «Բեմ դուրս գալուց առաջ չեմ հուզվում, գիտեմ, որ պատրաստ եմ, իսկ բեմ դուրս գալով` ինձ ավելի հանգիստ եմ զգում: Մի փոքր դժվար է բնութագրել, թե ինչ հաճելի զգացողություններ եմ ունենում, երբ երգի առաջին նոտաներն եմ լսում»:

Անիի ապագա երկրպագու՝ Հարություն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829