Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղի ցնցումն առաջացել է սեփական գլուխը պատին խփելուց (Տեսանյութ)

Փետրվար 05,2012 21:01

«Աշոտ Ֆրանգուլյանը խոստովանել է, (Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ-Լ.Խ.) թե ինչպես է ուղեղի ցնցում առաջացել: Ուղեղի ցնցում առաջացել է այն բանից հետո, երբ ինքը սեփական գլուխը խփել է պատին: Հիմա կարող է վաղը Գասպարյան Վովան իրա գլուխը խփի պատին: Հայկ Գեւորգյանն ի՞նչ անի: Հայկ Գեւորգյանը Գասպարյան Վովայի կամ ուրիշ հաստագլուխների գլխի պահապա՞նն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու էր ինքն ի սկզբանե լրագրող ուղարկել հիվանդանոց: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ծանուցագիր ստանալուց հետո ինքն իր թերթի լրագրող Անի Գեւորգյանին խնդրել է կապվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին` պարզելու, թե ով է եղել տուժողը: «Լրագրողը զանգահարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց եւ այնտեղից պատահաբար շփոթելով, (խիստ կասկածում է, որ պատահաբար- Լ.Խ.), ասել են, թե տվյալ տուժողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում` ողնաշարի եւ տարբեր կոտրվածքենորվ, շատ դժվար է ասել` կհաջողվի՞ փրկել, թե՞ ոչ: Ավելի ուշ երբ լրագրողները գնում են հիվանդանոց, պարզվում է, որ Աշոտ Ֆրանգուլյանը ունի միայն գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում»,- հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանը ուրախ է, որ նաեւ խորհրդարանական ուժերն են արձագանքել Հայկ Գեւորգյանի ձերբակալությանը, պատրաստակամություն են հայտնել միջնորդությամբ հանդես գալ, դատարանին երաշխավորել Հայկ Գեւորգյանի կալանքը փոխելու հարցում, բայց կարծում է, որ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական բոլոր ուժերը, լրագրողները, հանրությունը պետք է մտածի, թե ինչ է տեղի ունենալու մեկ ամիս հետո, երբ Հայաստանում թեժանան քաղաքական կրքերը. «Ինչ իրադարձություններ են տեղի ունենալու, երբ ոստիկանությունը ղեկավարում է կասկածելի հոգեբանական եւ հոգեկան վիճակով, պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակով, կեղծիքի մեծ հակվածությամբ այս անձնավորությունը (նկատի ունի Վլադիմիր Գասպարյանին-Լ. Խ.)»:

Իսկ թե ինչ են պատրաստվում անել, եթե, այնուամենայնիվ, Հայկ Գեւորգյանին անազատության մեջ փորձեն պահել, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ղալաթ կանեն»:

«Եթե այս փաստերի բացահայտումից հետո ոստիկանությունը ունենա այնքան լկտիություն, որ մտածի Հայկ Գեւորգյանին անազատության մեջ պահելու մասին, ուրեմն դա բոլորովին ուրիշ ուղերձ է` ուղղված ոչ միայն «Հայկական ժամանակ» թերթին, ոչ միայն լրագրողներին, այլեւ ողջ հանրությանը: Եվ հանրությունը պետք է պատրաստ լինի համարժեք գնահատական տալ դրան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829