ՀՀՇ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը, այսօր արձագանքելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձերբակալմանը, կարծիք հայտնեց, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը լրագրողից վրեժ է լուծում պարզունակ ու տղայական ձևով: «Վովա Գասպարյանը էնքան է իր ուղեղը լցրել, թե իր դեմ խաղ չկա, որ ջղաձգության մեջ է ընկել` կարդալով Հայկ Գևորգյանի հրապարակումն իր մասին, թե ոստիկանապետը իր ծառայողական մեքենայի դիմապակուն ԱՊՊԱ կտրոն չի փակցրել: Գուցե և Հայկի օրինականություն պահանջող էդ մի ժեստը շատ համարվեց ոստիկանապետի համար, իր կողմից այսպես ասած «զապադլո» էր:
Իհարկե սա լրագրող ձերբակալելու առաջին փորձը չէ, լավ հիշում ենք, որ Հայկ Հարությունյանը 2007թ.-ին` նախագահական կամպանիայից առաջ լրագրող էր ձերբակալում, դրանից հետո Ալիկ Սարգսյանը օրորոցում չգիտեմ ինչ էր խեդում, Վովա Գասպարյանն էլ, Օպերայի լույսերի ռուբիլնիկը քաշելուց զատ, փորձում է լրագրողներին վախեցնել:Սա մեր համար նորություն չէ,բայց և նորություն է այնքանով, որ չէինք լսել ոստիկանների կողմից «ջեբը վրաերթ գցելով» գործ սարքելու մասին:Սա ճղճիմ բռնարարք է», -քննադատեց Մուրադ Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը ոստիկանապետին խորհուրդ տվեց անտեղի չչարչարվել, քանի որ Հայկի տեսակի լրագրողների վախը վաղուց է չափված: Ըստ Մուրադ Գրիգորյանի, իր կառույցը սրանից ավելի դեռ չի կարող գնահատական տալ ոստիկանապետ Վովա Գասպարյանին ու Շիրակի մարզում նրա կատարած կադրային փոփոխություններին, քանի որ դեռևս առիթ չեն ունեցել ոստիկանապետերի հետ մտերմիկ զրույց ունենալ:
«Ազգանունը լավ չեմ հիշում, բայց լսել եմ, որ մեզ Շաշիկկեխյան ազգանունով ոստիկանապետ են բերել (հեղ.-նշենք, որ Գյումրու նորանշանակ ոստիկանապետը Շաշիկյան է, իսկ Շիրակի մարզինը` Բաբակեխյան), դեռևս Փառք Աստծո առիթ չենք ունեցել մեր իրավապահների հետ ինտրիգներ ու միջադեպեր ունենալու:Եթե այս հարաբերությունները պահպանվեն, կարելի է ասել Վովա Գասպարյանը Գյումրիի մասով ճիշտ կադրային որոշումներ է կայացել:Առաջիկայում քարոզարշավ է, ընտրարշավ է, ելնելով իր նշանակած կադրերի գործելակերպից` առաջիկայում գնահատական կտանք նաև Վովա Գասպարյանին,նրա կադրերին և կադրային քաղաքականությանը», -ասաց ՀՀՇ կառույցի ղեկավարը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ