ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինաավտոճանապարհը:
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները եղանակի վատթարացման և հնարավոր ձնահյուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են: