Այսօր «Հայկական ժամանակի» խմբագրությունում լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ ասուլիս էր հրավիրել թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը լրագրողներին ներկայացրեց իրենց հակափաստարկները` կապված Ոստիկանության տարածած հաղորդագրության եւ տեսանյութի հետ: Ձայնագրությունները եւ դրանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները նույնությամբ ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:
1. «Աշոտ Ֆրանգուլյանի պատմածի վերաբերյալ, որ ինքը նստել է մոտակա բորդյուրին եւ գլուխը տվել է պատին: Եթե նույնիսկ եղել է ուղեղի ցնցում, դա եղել է նրանից, որ ինքը գլուխը տվել է պատին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
2. Ձայնագրության հատվածը, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ իրեն կպել է մեքենայի շիթը եւ որեւէ կոտրվածք չի ստացել:
Կարդացեք նաև
3. Հատված, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ մեքենան իրեն դիպել է մեկ անգամ:
Դրվագ, որտեղ տուժող Ֆրանգուլյանն ասում է, որ ղեկին եղել է մասնագիտությամբ լրագրող: «Հայկ Գեւորգյանի մեքենայի վրա ոչ մամուլի, որ Հայկական ժամանակի վերաբերյալ որեւէ բան փակցված չէ»,- հայտնեց բանախոսը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենք ձեռքի տակ ունեն նաեւ այլ ձայնագրություններ, որոնք, սակայն, դեռ չեն ցանկանում հրապարակել:
«Կարծում եմ, որ մենք հիմա պետք է քննարկենք ոչ թե Հայկ Գեւորգյանի հետ տեղի ունեցածը, այլ պետք է հասկանանք մի բան, թե առաջիկայում ինչ զարգացումներ կարող են լինել Հայաստանում, երբ ոստիկանության նման ուժային կառույցը ղեկավարում է կասկածելի հոգեբանական եւ հոգեկան վիճակում գտնվող մի անձնավորություն: Վովա Գասպարյանի նման մարդիկ պետական իշխանության ղեկին լուրջ սպառնալիք են ստեղծում, որ Հայաստանում մարտի 1-եր կրկնվեն»,- ասաց «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ