Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվել են հավակնորդ ֆիլմերը

Փետրվար 05,2012 15:10

ՀՀ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի գլխավորած Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, փակ գաղտնի քվեարկությամբ  արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36  ֆիլմերը ( 3-ական ֆիլմեր յուրաքանչյուր անվանակարգի համար):  Քվեարկությունը տեղի է ունեցել  նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

Հիշեցնենք, որ  մրցույթին մասնակցության հայտ ներկայացված 103 ֆիլմերը` հեղինակների հայեցողությամբ առաջադրվել էին տարբեր անվանակարգերում: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված 20 հայտից երեքը դարձան հավակնորդներ. ռեժիսորներ Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի եւ  Վիգեն Չալդրանյանի «Որտեղ էիր, մարդ Աստծո»,  «Ժանո»  եւ  «Ձայն  բարբառո…» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 18 հայտից քվեարկության արդյունքում  հավակնորդներ դարձան ` ռեժ. Հարություն Խաչատրայանը  «Սահման»,  ռեժ. Դմիտրի Կեսայանցը  «Անիծվածները»  եւ  ռեժ. Վիգեն Չալդրանյանը  «Ձայն Բարբառո…» ֆիլմերից:

«Լավագույն օպերատոր»  անվանակարգում ներկայացված 15 հայտից  քվերակության արդյունքում ընտրվեցին «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Վավերագրողը» եւ «Սահման» ֆիլմերի օպերատորները` Լեւոն Աթոյանցը, Վահագն Տեր-Հակոբյանը եւ Վրեժ Պետրոսյանը:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 21 ֆիլմից  ընտրվեցին Առնոլդ Աղաբաբով – Զորայր Խալափյան, Միքայել Ստամբոլցյան-Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան-Ա.Այվազյան-Ա.Ստեփանյան `«Որտեղ էիր, մարդ Աստծո», «Պոետի վերադարձը» եւ  «Ձայն բարբառո…» ֆիլմեր սցենարիստները:

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 9 հայտից ընտրվեցին  «Քրմուհին», «Ժանո» եւ «Մի նայիր հայելուն» ֆիլմերի նկարիչներ` Վիգեն Չալդրանյան-Վարդան Սեդրակայան եւ Վարդան Սեդրակայանը մյուս 2 ֆիլմերից:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 18 ֆիլմից ընտրվեցին Վահագն Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը եւ Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», «Մաեստրո» եւ «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերից:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 10 հայտից ընտրվեց Աննա Էլբակյանը, Անահիտ հարությունյանը եւ Ռուզան Վիթ Մեսրոպյանը` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ուրախ ավտոբուս եւ «Քրմուհին» ֆիլմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 20 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Ժան Պիեր Նշանյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ Միքայել Պողոսյանը «Ժանո» , «Ընկեր Փանջունի» եւ «Երեւան, ջան» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգի համար ներկայացված 24 ֆիլմերից ընտրվեցին Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա», Վահե Գեւորգյանցի «Մեծ տոն» եւ Արման Չիլինգարյանի «Ցատկերթ»  ֆիլմերը:

Առավել  ծանր է եղել «Լավագույն վավերագրական ֆիլմ”անվանակարգում, քանի որ այստեղ ներկայացված են եղել թվով ամենաշատ` 36 հայտերը, որոնցից ժուրին ընտրեց Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն», Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» եւ Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեցին Դավիթ Սահակյանի «Հայրեններ», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» եւ Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները»  ֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված  13 հայտից ընտրվեցին Հովհ.Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Գուժ Թադեւոսյանի «Մարգար պապ» եւ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ  Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները` 12  լավագույնները հայտնի կդառնան մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանլիք  հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Հավակնորդ բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում եւ  հեռուստատեսությամբ, նախապես կազմված ցանկի համաձայն: Ժամկետների եւ սեանսների մասին նախապես կտեղեկացվի հանրությանը:

Տեղեկացնենք նաեւ, որ մրցանակաբաշխության հաշվիչ հանձնաժողովը բաղկացած էր 4 անձից. Կինոքննադատ` Րաֆֆի Մովսիսյան, «Առավոտ» օրաթերթի մշակութային թղթակից Գոհար Հակոբյան, Erevan.ru լրատվական գործակալության թղթակից Ռուբեն Իշխանյան եւ պրոդյուսեր Սահականուշ Սահակյան:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829