2012-ին կինոմանները անհամբեր սպասում են նոր եվ տպավորիչ ֆիլմերի: Ովքեր դիտել են «Մթնշաղ.Սագա.Արշալույս» ֆիլմի առաջին մասը, շուտով կարող են վայելել ֆիլմի երկրորդ մասը:
Հուլիսի 27-ին կկայանա «Քայլ առաջ 4» (Step up 4) ֆիլմի շնորհանդեսը: Գլխավոր դերերում այս անգամ Քեթրին ՄակԿորմիկն ու Ռայան Գուզմանն են:
Մայիսի 11-ին բոլորին հասանելի կլինի «Ի՞նչ սպասել,երբ հղի ես» կատակերգությունը, որը հինգ զույգի մասին է, ովքեր պատրաստվում են ծնող դառնալ: Դերերում են Աննա Կենդրիկը, Կամերոն Դիասը, Ջենիֆեր Լոպեսը եվ այլք: Կատակերգության ժանրը սիրողներին սպասվում է նաեւ մեկ այլ ֆիլմ՝ «Այդքան տարբեր երկվորյակներ»: Գլխավոր հերոսը 45-ամյա Ադամ Սենդլերն է:
Սերը՝ ինչպես կինոյում, ներկայացված է «Արտիստը» ֆիլմում, որը տարբեր մրցանակների է արժանացել :
«Եզրին» ֆիլմի շնորհանդեսը կայացել է հունվարի 26-ին Արգենտինայում, իսկ վերջին անգամ մայիսի 3-ին կներկայացվի Նոր Զելանդիայում:
Մեծ տպավորություններ թողած «Սեվ մարդիկ» (Людей в черном 3 ) ֆիլմը 3D ֆորմատով է, մարդկանց դատին կհանձնվի մայիսի 24-ին:
Ամենասպասված ֆիլմերից են `«Ռեյդ» (2011), «Ազատված Ջանգո» (2012) «Մութ ստվերներ» (2012) «Երկաթյա մարդը 3» (2013)«Միայնակ ռենջերը» (2013) , «Պողպատե մարդը»(2013),
«Ժպիտ» (2012), որի գլխավոր հերոսներից է շատ աղջիկների սիրելի Մայլի Սայրուսը:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին 84-րդ անգամ կանցկացվի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Պատրաստեց` Դիանա Ադամյանը