«Համացանցով գնումներ կատարելիս տանից դուրս չես գալիս, չես հոգնում: Սակայն օնլայն տարբերակն էլ իր թերությունն ունի. նկարով չես կողմնորոշվում, թե ինչպիսի որակ, տեսք ունի ապրանքը: Լինում են դեպքեր, երբ գնածդ ապրանքը ավելի փոքր է, քան նկարում»,-ասում է Կարինեն:
Այսօր մարդկանց, հատկապես երիտասարդների մի մասը գնումների մատչելի ձև Է համարում օնլայն տարբերակը: Նրանք գերադասում են ընտրել և գնել որևէ իր ՝ նստած համակարգչի առջև: Համացանցը խանութների համեմատ չունի լայն ընտրանի, հստակ գներ, բայց ունի արտերկրում ապրանքը պատվիրելու հնարավորություն:
«Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով գտել եմ մի աղջկա, ով զբաղվում է հագուստի, զարդերի վաճառքով: Առաջարկված ապրանքները տարբերվում են, քանի որ բերվում են արտասահմանից: Պատվերը հասնում է 15-30 օրվա ընթացքում»,-նշում է 18-ամյա Անին:
21-ամյա Գագիկը զարմանում է, թե մարդիկ ինչպես են վստահում համացանցին, երբ ամենուր խաբեություններ են:
«Խանութում գնումներ կատարելիս աչքովդ ես տեսնում իրերը, հետո էլ չես զղջում, թե՝«այս ինչ արեցի… »,-ասում է նա:
«Երբևէ օնլայն գնումներ չեմ կատարել, քանի որ կասկածում եմ՝ արդյոք ընտրածս կհամապատասխանի իմ պատկերացրածին: Բայց ճանաչում եմ շատերի, ովքեր գոհ են համացանցով կատարած գնումներից: Նրանք վստահ են, որ այս դեպքում իրենց գնած իրերից շատերի մոտ չեն հանդիպի: Չէ՞ որ այսօր մեր հասարակությունը սիրում է կրկնօրինակել ուրիշինը, հատկապես հագուստը»,-ասում է 18 -ամյա Անուշը:
Դիանա Ադամյան