Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.00-ի սահմաններում, 38-ամյա Լյովա Պուրտոյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 04 ՍՍ 055 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ընդհարվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով Լ. Պուրտոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ