Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը Twitter-ում իր էջում երեկ տեսակետ է ներկայացրել Ռուսաստանում տեղի ունեցող հանրահավաքների վերաբերյալ. «Մարդիկ մի՞թե դուք չեք հասկանում, որ այս հանրահավաքներով մենք վիճում ենք, ոչ թե համախմբվում: Իսկ ինչ որ մեկին դա ձեռնտու է»:
Հետեւած արձագանքներից հետո նա եւս մի գրառում է արել. «Զվարճալի է: Գրում եմ՝ քաղաքականությունն իմ գործը չէ: Պատասխանում են՝ վախեցավ: Գրում եմ իմ կարծիքը, պատասխանում են՝ դո՞ւ ուր ես խցկվում, է: Ահա քեզ եւ ժողովրդավարությունը»: