Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատները» տարակուսած են

Փետրվար 05,2012 11:35

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրարկումը: Այդ համատեքստում կուսակցությունը տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով և պահանջում բոլոր պատասխանատու մարմիններից  վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն: Նաև վստահ ենք, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին:

Լիահույս ենք, որ չի սահմանափակվի ազատ մամուլի գործունեությունը և  չեն ոտնահարվի անհատ քաղաքացու իրավունքները, նպաստելով Հայաստանի ժողովրդավարացման անկասեիլ գործընթացին:

Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել