Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Արամ Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Երևանի բնակիչ, 44-ամյա Մովսես Գասպարյանի վարած «Պեժո» մակնիշի 11 ՕՍ 380 համարանիշի և 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «ԲԻԴ» մակնիշի Տ 4136 համարանիշի ավտոմեքենաները։
Տաքսու ուղևորը՝ 19-ամյա Նադեժդա Ստեփանյանը գնացել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ստացել է ամբուլատոր օգնություն եւ վերադարձել տուն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Գասպարյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում: Նա «Բանակում» հեռուստասերիալի ռեժիսորն է։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ