Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնիները Սուրբ Սարգիսի տոնին

Փետրվար 04,2012 19:19

Հաղորդավար Արտակ Վարդանյանն այս գիշեր կերել է աղի բլիթ և տեսել նրան, ում ցանկանում էր. «Գիշերը նենց տպավորություններով քնեցի, որ պետք է տեսնեմ այն մարդուն, ում ես ուզում եմ: Ու տեսա: Բայց որքանով այն կիրականանա՝ չգիտեմ»: Արտակն, ինպես ինքն է ասում, աղի բլիթին չի հավատում. պատճառ ունի. «Մի անգամ կերել եմ, իմ շանն եմ տեսել»: Օրվա հետ կապված նախապես որոշված պլաններ չունի. «Սպասում եմ հետաքրքիր առաջարկների, եթե չլինեն, ես ինքս կանեմ»: Միայնակ ու տխուր երիտասարդներին էլ խորհուրդ է տալիս. «Թող երեկոյան շաաաատ գեղեցիկ հագնվեն, մի հիսուն գրամ կոնյակ խմեն, գնան որևէ ակումբում նստեն, ու հաստատ նրանց բախտը կբերի՝ օրվա խորհրդի հետ կապված»:

Երգչուհի Ալլա Լևոնյանը, ինչպես ասում է, շատ է սիրում հայկական՝ մանավանդ  եկեղեցական տոները. «Ես ինչ-որ խորհրդավոր բան եմ տեսնում այս տոնի մեջ և շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին շեշտը դրվեց Սուրբ Սարգսի տոնի վրա, որովհետև հիմնականում Սուրբ Վալենտին էինք նշում»: Սակայն այսօր այն որևէ կերպ չի նշելու:
Աղի բլիթ ժամանակին կերել է, հիշում է, թե ինչպես էին տարիներ առաջ ընկերուհիներով պատրաստվում այս օրվան. «Յոթերորդ դասարանից սկսած, ընկերուհիներով պարտադիր մեծ սպասումներով պատրաստվում էինք: Էնպես չի, որ իմ ամուսնուն եմ տեսել, բայց ինչ-որ բաներ տեսել եմ»:
Ալլա Լևոնյանը ուզում է, որ բոլորը սիրեն, սիրված լինեն: «Ես ուզում եմ, որ դու, բոլոր աղջիկներն ու տղաները սիրահարվեն, որովհետև դրանից վեհ զգացում չկա, նույնիսկ չեմ կարող բացատրել: Որ ասում են յոթերորդ երկնքում ես, ուզում եմ՝ բոլորը էդ զգացումն ունենան: Բոլորին սեր եմ մաղթում. Սեր, ժպիտ»:
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն էլ այս օրն առանձնահատուկ չի անցկացնելու: Աղի բլիթ կերել է պատանեկան տարիքում, ասում է՝ եթե շաաաաատ շաաաատ հավատաս, կտեսնես, եթե այդքան էլ չէ՝ դժվար թե: «Ես ոչ մեկին չեմ տեսել, ինքան հիշում եմ»: Բոլորին էլ մաղթում է. «Անկախ աղի բլիթից՝ փորձեն ամեն օր երազում տեսնեն իրենց ընտրյալին»:
Երգչուհի Աննա Խաչատրյանը մեր զանգի պահին շտապում էր համերգի՝ նվիրված սիրահարների օրվան: Ասում է՝ տոները իրենք՝ երգիչները, հիմնականում անկացնում են աշխատելով: Աղի բլիթ կերել է մեկ անգամ, 3, 4 տարի առաջ, ինչպես ասում է՝ երազը և ծիծաղելի էր, և մի փոքր վախենալու. «Երազիս քավորիս եմ տեսել, ոչ մի կերպ չկարողացավ համոզել, որ ես իրա ձեռքից ջուրը վերցնեմ, խմեմ»:
Դերասան Երվանդ Ենգիբարյանը Սուրբ Սարգսի տոնը նշելու է վաղը. այսօր շատ զբաղված է, թատրոնում փորձեր ունի. «Վաղը կգնանք քաղաքից դուրս»:
Աղի բլիթ էլ կերել է փոքր տարիքում, երբ քույրիկն էր ուտում, համը մինչև այսօր էլ հիշում է. «Շատ ահավոր մի հատ բան էր: Ինքը՝ աղի, զզվելի »: Երազում էլ մեկին չի տեսել. «Շատ մարդկանց եմ տեսել, դրա համար էլ հավատս չեկավ»,- ծիծաղելով ասում է դերասանը: Երիտասարդներին էլ մաղթում է. «Հավատարմություն, անկեղծություն, հավատ միմյանց նկատմաբ և իհարկե, որ այդ ամենը հիմնված լինի մաքուր սիրո վրա»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829