Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

« Չգիտես` հպարտանա՞ս, թե՞ լաց լինես Վովա Գասպարյանի համար»

Փետրվար 04,2012 18:38

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գևորգյանի ձերբակալմանը, այսպես արտահատվեց ԳԱԼԱ հեռաստաընկերության քաղաքական  մեկնաբան Դերենիկ Մալխասյանը: «Եթե մեր  իշխանությունները այս տեմպով ու ոգևորությամբ շարունակեն գործ սարքել լրագրողների գլխին, ու որպես  քաղաքական գործիք օգտագործեն ոստիկանությանը` կուսակցություններին, ժուռնալիստներին, մնացած -մնացածին հետապնդելու համար, ապա  Հայաստանը կգնա Ադրբեջանի ճանապարհով, որը վարպետ երկիր  է   լրագրող ձերբակալելու առումով »,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա,  ոստիկանների գործելաոճը խեղկատակություն է: «Եթե Հայկ Գևորգյանը հետախուզման մեջ գտնվելով հանդերձ, գնում է նախարարի մոտ մամուլի ասուլիսի, ոստիկանների հետ նկարվում է, նման նկար տեսա Facebook-ում, սա խոսում է  Վովա Գասպարյանի խայտառակ ոստիկանություն ունենալու մասին:Վովա Գասպարյանն այսպիսի հայտարարություն անելուց հետո՝ ճիշտ կաներ հրաժարական տար, որովհետև, եթե հավատանք նրա ասածին, որ Հայկ Գևորգյանը հանցագործ է, նշանակում է` ոստիկանությունն այնքան տեղում չէ,  որ հանցագործները կառավարության մեջ են ման գալիս: Հպարտանա՞նք, թե՞ լաց լինենք ոստիկանության համար, որ թույլ է տալիս հանցագործներին   նախարարի հետ հարցազրույց անել, բարձրագույն պետական օղակների հետ հարաբերություններ ունենալ` հետախուզման մեջ  լինելով հանդերձ»:

Մեր զրուցակիցը  ոստիկանապետին խորհուրդ է տալիս  սցենարը փոխել, քանի որ, ըստ նրա,  այն չափազանց պրիմիտիվ է , և կարելի էր ավելի լուրջ բան մտածել: Դերենիկ Մալխասյանը նաև կարծում է, որ արդեն շատ ուշ է լրագրողներին այս ձևով վախեցնելու համար: «Եթե լրագրողները ուզեցին վախենալ, կվախենան, եթե չուզեցին` տաս հատ Գասպարյան Վովա լինի իր հրեշտակներով, ոչինչ չի հաջողվի»,– ասում է  Դերենիկ Մալխասյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի Շիրակի մարզի թղթակից Հերմինե Մկրտչյանի կարծիքով էլ՝  լրագրողների նկատմամբ նման հալածանքներն ու ճնշումները  սպասելի են  ընտրություններից առաջ: Որպես օրինակ նա մատնանշում է չորս տարի շարունակ հալածանքների ենթարկված  ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, որտեղ համատեղության կարգով աշխատում  է նաև Հերմինե Մկրտչյանը ու սեփական կաշվի վրա է զգացել , թե ինչ է նշանակում   հալածված լրագրող լինելը: Ըստ նրա, եթե Հայկ Գևորգյանի խափանման միջոցը չփոխվի ու մեղադրանքները շարունակվեն, ապա ինքը ոտքի կհանի նաև շիրակցի լրագրողներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829