«Ոչ Հայկ Գեւորգյանը, ոչ իր մասնագիտական գործունեությունը ոչ մեկին չեն հետաքրքրում»,- այսպիսի պնդում է արված ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութում:
Այստեղ նաեւ նշված է, թե վրաերթ եղել է ու տուժողն էլ դեռ չի ապաքինվել: Ներկայացված է հարցազրույց այդ տուժողի՝ Աշոտ Ֆրանգուլյանի հետ, որը Հայկ Գեւորգյանին վերագրել է հայհոյալից արտահայտություններ:
Եվս մի մանրամասն այս տեսանյութից. «Հայտարարում են, թե ոստիկաններն օրեր շարունակ չեն բռնել բոլորի աչքի առաջ պտտվող վրաերթ կատարածին: Ի դեպ՝ ոստիկանները պարտավոր չեն անձամբ ճանաչել Հայկ Գեւորգյանին, որը գուցե արժեք է իր գործատուի համար, բայց՝ ոչ համահայկական արժեք»: Բազմաթիվ են նաեւ այլ որակումները՝ անհարիր պաշտոնական լեզվին:
Մանրամասները՝ տեսանյութում