«Ա1+»-ի հարցազրույցից՝ Երեւանի «Պուտին» ակումբի ղեկավարի հետ, որի խոսքը ներկայացված է այնպես, ինչպես հնչել է։
-Ինչպե՞ս ծագեց Երեւանում «Պուտին» ակումբ ստեղծելու գաղափարը։
-Գաղափար ծագեց, որ կարելի է մի միջավայր ստեղծել, որտեղ կարող են հայ, ռուս եւ ԱՊՀ-ում ապրող բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկանում են բարեկամության կամուրջ ստեղծել, հանդիպեն, կիսվեն առաջարկներով, ծրագրերով։ Եվ հենց էդ քննարկումների ժամանակ գաղափար ծագեց ակումբը կոչել հենց էսպես’ «Պուտին», քանի որ գալիս ենք միշտ էն համաձայնության, որ էս մարդը, որպես գործարար, որպես քաղաքական դաշտի ներկայացուցիչ, որպես մարդ մի խոսքով, իր ասածը միշտ հասցնում է եզրագծին՝ գործի մասին է խոսքը: Եվ մենք էլ ուզեցինք անունը էդպես, որպեսզի մեր նպատակները հասցնենք մեր ավարտին: Զուտ դրա համար:
-Այսինքն, Պուտինին ընտրեցիք որպես ձեր իդեա՞լ:
-Այո, որպես մարդ, որի (բռունցքով հարվածում է սեղանին- Հ.Կ.) ասածը արված ա, ու մենք էլ փորձում ենք դնենք, որ լինի հաջողակ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ