Լրահոս
Օրվա լրահոսը

Աղի բլիթը ճակատագրական եղավ

Փետրվար 04,2012 15:33

 

Աղի բլիթ ուտելու ավանդույթին ոմանք հավատում են, ոմանք` ոչ:  23 – ամյա Ռոզա Հարությունյանի, ով երազում տեսել է իր ապագա ամուսնուն: Նրանք մի քանի տարի էր, ինչ ճանաչում էին միմյանց: Երկար ժամանակ էր, ինչ նա սիրում էր Ռոզային, սակայն այդ սերը փոխադարձ չէր: «Մի անգամ նա ասաց, որ ինձ կփախցնի, բայց ես չէի հավատում, մտածելով, թե կատակում է», – պատմում է Ռոզան: Բայց հանգամանքների բերումով ամեն ինչ հենց այդպես էլ եղավ: Դա էր վկայում նաև Ս. Սարգսի օրը տեսած իր երազը: «Ս. Սարգսի տոնն էր, հորաքույրս աղի բլիթ էր պատրաստել, երկու կտոր կերա ու ամբողջ օրը ինձ մի կերպ զսպելով ջուր չխմեցի: Երազիս մի անծանոթ տուն տեսա, որտեղ մի քանի հոգի կային, այդ թվում և ապագա ամուսինս», – պատմում է Ռոզան: Եվ հենց այդ երազն էլ ճակատագրական եղավ: Առավոտյան քրոջ տուն գնալու ճանապարհին, այդ տղան իրեն նստեցնում է մեքենան ու տանում, այլ կերպ ասած` «փախցնում է»: «Էլ ոչինչ չեմ հիշում, երբ գիտակցության եկա, արդեն երազումս տեսած տանն էի հայտնվել», – ասում է նա: Այդ պահին շատ է վախեցել ու հուզմունքից ուշագնաց եղել, բայց հիմա ամեն ինչ լավ է, արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացած են: «Ես շատ ուրախ եմ որ ամեն ինչ հենց այսպես եղավ», – ասում է Ռոզան և ավելացնում` «Ես հիմա նրան շատ եմ սիրում»: Միշտ հավատացել է այս տոնին, քանի որ ծնողների հետ էլ է նույնը եղել, բայց ասում է, որ երբևէ չի մտածել, թե պատմությունը կարող է կրկնվել:

 

    Աղի բլիթ ուտելուց անմիջապես հետո ջուր խմող` Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829