Լրահոս
Օրվա լրահոսը

1000 վարդ` 2 մետր բարձրությամբ սառցե սրտում

Փետրվար 04,2012 14:59

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը այս տարի նշվում է փոտրվարի 4-ին՝ սուրբ Հարության կամ Զատկի տոնից 63 օր առաջ, շաբաթ օրը: Երիտասարդների արագահաս բարեխոս  Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր:

Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր կան: Քաղաքապետարանի անունից, առանց տարիքային սահմանափակման, վարդեր են նվիրվել սահադաշտի մոտ զբոսնեղ սիրահար բոլոր զույգերին, այդ թվում նաև մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: