Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրենասիրություն՝ ըստ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի

Փետրվար 04,2012 14:54

Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում Արարատյան Հայրապետական Թեմը եւ Գեղագիտության ազգային կենտրոնը կազմակերպեցին ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների աշխատանքները: Կենտրոնի ղեկավարներից Սուսաննա Ղազարյանի տեղեկացմամբ` երեխաները ցուցահանդեսին պատրաստվել են մեկ ամիս` ուսումնասիրելով սուրբ Սարգսի պատմությունն ու տոնի խորհուրդը. «Կտորների վրա ֆլոմաստերներով նկարելով ծաղիկներ եւ նատյուրմորտներ` արտահայտել ենք սիրո եւ հավերժության գաղափարը, իսկ դեղին ֆոնը ցույց է տալիս զորավարի պայծառ ու լուսավոր երթը»:

Ինչպես նշեց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն  Լեւոն Իգիթյանը, իրենք ապացուցել են, որ հրաշագործ երեխաներն իրենց աշխատանքներով աշխարհում հավասարը չունեն եւ ցուցահանդեսին պատրաստվել են մեծ ոգեւորությամբ. «Ուսուչիցները նրանց սովորեցրել են ոչ թե պարզապես նկարել, այլ խորանալ սուրբ Սարգսի երեւույթի մեջ, ինչը նրանք փայլուն կերպով կատարեցին»: Տնօրենը հավելեց, որ նման երեխաներրի շնորհիվ Թորոս Ռոսլինների վերջը չի լինելու, քանի որ մեր գենետիկ պաշարներն անսպառ են: Իսկ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշեց, որ իրենց պարտքն է երեխաներին ասել` «մենք սիրում ենք ձեզ»,  քանի որ տոնի գաղափարն է ` սեր սերմանել հայրենիքի հանդեպ. «Թող նրանք սուրբ Սարգսի սերն իրենց սրտի մատյանում կնքած ունենան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829