Փետրվարի 4-ը Գրիգորյան օրացույցում 35-րդ օրն է: Այս օրը նշանավորվում է տարբեր տոներով:
Հայաստանում այսօր նշում են Սուրբ Սարգսի տոնը: Տոնին նախորդող գիշերը աղջիկներն ուտում են աղի բլիթ`երազում իրենց ապագա սիրեցյալին տեսնելու հույսով: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Փետրվարի 4-ը քաղցկեղային հիվանդությունների պայքարի միջազգային օրն էլ է: Տոնի նպատակը հասարակության ուշադրության կոնտրոնացումն է այս խնդրի նկատմամբ:
2004 թվականից Պերուում փետրվարի առաջին շաբաթը նշում են աշխարհում հայտնի « Լիսկո սուռ» կոկտեյլի օրը:Կոկտեյլը պատրաստվում է խաղողի օղիի հիմքի լիսկոյի միջոցով:
Թաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգմայում այսօր ծաղիկների փառատոն է: Տեղաբնակները իրենց կյանքի մեծ մասը նվիրում են ծաղիկների խնամքին: Փետրվարի առաջին ուրբաթ օրը նրանք ցուցադրում են իրենց հմտությունները: Տոնը տևում է երեք օր: «Չիանգմայ» նշանակում է «շատ ծաղիկներ»: Ծաղիկներն այնքան շատ են այս քաղաքում, որ մարդիկ չեն հասկանում `որտեղի՞ց :
Իսլամի ընդունումից 300 տարի հետո մուսուլմանները նշում են Մուհամմեդի ծննդյան օրը: Փետրվարի 4-ը համընկնում է նրանց օրացույցի 3-րդ ամսի 12-րդ օրվա հետ:
Իսկ Շրի –Լանկայում փետրվարի 4-ը անկախության օրն է:
Պատրաստեց` Դիանա Ադամյանը