Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնականը հակասում է հավասար մրցակցությանը

Փետրվար 04,2012 12:53

Երեկ իր ասուլիսում «Եվրանեսթում» հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարեւորեց այս կառույցի քաղաքական հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատասխանատու Ջուլիա Մարտինը: «Նա հաստատեց, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների բավականին լուրջ ներկայություն է լինելու՝ ԵԽ, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ, եւ որ նրանք աշխատելու են ընդհանուր թիմի գաղափարով: Ընդ որում, խոսելով խորհրդարանի համամասնական-մեծամասնական ընտրակարգերի մասին՝ Մարտինն ասել է, թե դա յուրաքանչյուր երկրի ներքին գործն է, բայց այս անգամ արեց մի շատ կարեւոր հայտարարություն. ասաց, որ առաջնահերթ է կուսակցությունների ազատ մրցակցության հնարավորությունը, եւ այն ամենը, ինչը դրան խանգարում է, պետք է Ընտրական օրենսգրքերում փոխվի»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե ակնհայտ է, որ ՀՀ-ում մեծամասնականի առկայությունն ընտրություններում կուսակցությունների հավասար մրցակցության սկզբունքին հակասում է:

Կարդացեք

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել