Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենթ», «Պեպելնիցա», «Դակիչ»

Փետրվար 04,2012 11:42


Լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումից հետո facebook-ը պայթում է ու բոլորի թեման Հայկի գլխին սարքելն է, իսկ Հայկի անունից հետո ամենաշատ կիրառվողը ոստիկանությանն ուղղված «մենթ» ու «պեպելնիցա» որակական մականվանումներն են:

Բնականաբար բոլոր հետաքրքրվողները գտնում և կարդում են նախկինում չկարդացած Հայկի այն հրապարակումները, որոնք ըստ մեծամասնության համոզման, պատճառ են դարձել Հայկի գլխին ինչ որ մի բան սարքելու և նրան փակելու համար:

Ես էլ կարդացի ու մեջբերեմ դրանից մի հատված, որը Վովա Գասպարյանի խոսքի մեջբերումն է. «…ես չեմ կարծում, որ ինձ կարող ա մականուն կպնել, ինձ մականուն կպցնող չի կարող լինել, ես մականունավոր մարդ չեմ…»:

Վովա Գասպարյանի մասով` չգիտեմ, բայց նրա շնորհիվ ոստիկանությունը դարձավ մականվանումավոր ու մարդիկ ոստիկանության մասին գրելուց այլևս չեն գրում «ոստիկանները», այլ գրում են «մենթերը», «պեպելնիցեքը»: Շնորհավորում եմ, ոստիկանությունը ներսից քանդելու և այդ կառույցի նկատմամբ հասարակության անվստահությունը էլ ավելի մեծացնելու առաքելությունը կարծես թե հաջողություն է ունենում: Բայց և ցավում եմ:

Հիմա «դակիչի» մասին: Դատարանը կոչված է դատական վերահսկողություն իրականացնելու ոստիկանության գործողությունների նկատմամբ և դրա համար է, որ անձին կալանավորելու որոշումը դատարանն է կայացնում: Դատական վերահսկողությունը կոնկրետ բովանդակային գործողություններ է ենթադրում և ոչ թե ձևական դակում՝ ներկայացված միջնորդությունների բավարարման ձևով:

Սոց. ցանցերում այս հարցը դեռ չի քննարկվում, սակայն այն, որ Հայկ Գևորգյանին կալանավորել են, նշանակում է, որ դատարանն է կալանքի որոշում կայացրել: Չգիտեմ, թե որ դատավորն է նման որոշում կայացրել, բայց կարծում եմ, որ արդարադատության նախարարի հայտարարությունը՝ դատարանների նկատմամբ առկա 70-80 տոկոսանոց անվստահությունը առաջիկայում 40 տոկոսի հասցնելու մասին ճիշտ հակառակ ուղղությամբ է ընթանում և այդ հայտարարությունից մինչ օրս դատարանների կայացրած որոշումների արդյունքում անվստահությունը հաստատ ավելացել է:

Հ.Գ. Կարծում եմ, ՀԱԿ-ը Վովա Գասպարյանի արձանը պետք է կանգնեցնի, քանի որ ոստիկանությունը առաջիկա միտինգների թեման տվեց, ինչպես թռուցիկ կպցնելով հանրահավաքի մասին իրազեկող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելով կամ Ազատության հրապարակի շրջակայքի զուգարանները փակելով էր նման թեմա տալիս:

Կարեն Մեժլումյան

փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829