Երեկ` օրվա երկրորդ կեսին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ էին հավաքվել մի խումբ կանայք: Խումբն, ի դեպ, բավականին մեծ էր: Բոլորը ձեռքներին մեծ-մեծ տոպրակներ կամ պայուսակներ ունեին: Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ հաշիվ է, կանանցից մեկն էլ պարզաբանել է, որ ՀՀԿ կանանց խորհուրդը իրենց երկու օրով տանում է Ծաղկաձոր` հանգստանալու: Թե մինչեւ առաջիկա ընտրությունները էլ ինչ հնարքների կդիմի Հանրապետական կուսակցությունը` հանրության ողջ շերտերի համակրանքը շահելու համար` հայտնի չէ:
«Հայկական ժամանակ»