Քյավառցի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, մեզ հասած տեղեկություններով, չի պատրաստվում հաշտվել պատգամավորական մանդատից զրկվելու գաղափարի հետ և իր տեղը զիջել մեկ այլ ՀՀԿ-ականի` «Եվրոստան ույուտի» Մանվել Բադեյանին, ով արդեն հայտարարել է, թե տարածքն իրեն են վստահել: Ժամանակ առաջ Արզաքանցյանն անցել էր Գավառի գյուղերով և ասել, որ ինքն առաջադրվելու է: Նա այժմ Հայաստանում չէ, մեզ հասած տեղեկությամբ, օրերս վերադառնալու է` հայտարարելու համար, որ մեծամասնականով մասնակցելու է ընտրարշավին: Նրա ստեղծած հիմնադրամը Քյավառում Տրնդեզ է կազմակերպում: Ի դեպ, ըստ որոշ կարծիքների, Արզաքանցյանի դեմ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկն էլ թերթերի դեմ նրա հարուցած դատերն են:
«Հրապարակ»